ԽԱՂ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻ 8-ԻՆ
Այս ինտելեկտուալ խաղը նվիրված է կանանց միջազգային տոնին`մարտի 8-ին: Խաղին մասնակցում էին 9ա և 9բ դասարանի տղաները:
Թիմի անունը` <<Ասպետներ>>:
Թիմի կարգախոսը` <<Աստված չէր կարող լինել ամեն տեղ, դրա համար էլ ստեղծեց մորը>>:
Խաղի հարցերը առնչվում էին կանանց, մայրերին: Գիտակները արագ կողմնորոշվում էին, տալիս ճիշտ պատասխաններ: Երևում էր, որ ունեին գիտելիքի մեծ պաշար: Նրանք արտասանեցին նաև մորը նվիրված բանաստեղծություններ:
Խաղն ավարտվեց 7:1 հաշվով: Գիտակները պատասխանեցին նաև մեկ լրացուցիչ հարցի:
Վերջում մայրերին ողջունեց թիմի ավագ Տիգրանը, իսկ մյուսները հատվածաբար արտասանեցին <<Հանեմ գանձերը հայոց լեռների>> բանաստեղծությունը:
Գիտակների հաղթանակը շնորհավորեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը: Նա մաղթեց տղաներին հաջողություններ և այնքան իմաստություն, որ կարողանան մրցել ուրիշ դպրոցների հասակակից գիտակների հետ: