Մարտի 1-ին անցկացվեց <<Գիտակների ակումբի>>
հերթական խաղը: Եվ դա պատահական չէր: Այս անգամ խաղը դպրոց էր բերել ծնողներին, որոնց
թիմն էլ եկել էր գարնանային ուրախ տրամադրությամբ և հաղթելու մեծ վճռականությամբ: Թիմն
անվանվեց <<Հայոց մայրեր>>, կարգախոսը` <<Մեր ափերի մեջ պետք է փնտրենք
մեր որդիների ճակատագիրը>>:
Խաղից առաջ փոքրիկ Կարաբալան ծաղիկներ նվիրեց գիտակ մայրերին:
Խաղը հետաքրքիր էր: Ծնողները կարողացան միասնական մտածել, քննարկել և տալ տրամաբանական
և ճիշտ պատասխաններ :Խաղն ավարտվեց 7:3 հաշվով` հօգուտ գիտակների: Թիմի ավագն իր խմբի
անունից շնորհակալություն հայտնեց խաղի կազմակերպիչներին և կարևորեց նման միջոցառումների
դերը:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը ողջունեց ծնողներին,
շնորհակալություն հայտնեց հիանալի խաղի համար և նրանց նվիրեց <<Գիտունիկ>>
ամսագրի նոր համարը: