ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԽԱՂ
Խաղը հոբելյանական էր: Նվիրված էր Յ. Գագարինի` տիեզերք թռչելու 50-ամյակին: Այս խաղը տարբերվում էր նախորդներից նաև նրանով, որ մասնակցում էին Էրեբունի համայնքի հ. 43, հ. 45, հ. 49, հ. 35, հ. 160, հ. I23, հ. 194 դպրոցների աշակերտները: Նախնական վիճակահանությամբ ընտրվել էր թիմի կազմը և ավագը:
Թիմի անունը` <<Էրեբունի>>:
Թիմի կարգախոսը` <<ՄԵր հաղթանակը մեր հավաքական ուժի մեջ է>>:
Խաղն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Գիտակները բոլոր հարցերին տվեցին ճիշտ և գրագետ պատասխաններ:
Աշակերտները լավ էին նախապատրաստվել խաղին, կարողացան ներկայացնել իրենց գիտելիքները տիեզերքի, աստղերի, արեգակնային համակարգի, գալակտիկայի մասին:
Երաժշտական ընդմիջման կատարումը համահունչ էր օրվա թեմային տրամադրությանը:
Հաղթահարվեց նաև այն մտավախությունը, որը կար խաղի սկզբում, թե ինչպես են միմյանց հետ համագործակցելու իրար անծանոթ երեխաները:
Խաղն ավարտվեց I0:0 հաշվով` հօգուտ գիտակների:
Հանդիսատես աշակերտները հայտնեցին իրենց տպավորությունը խաղի մասին և ցանկություն հայտնեցին միացյալ խաղերը դարձնել շարունակական:
Խոսեցին նաև տարբեր դպրոցներից եկած ուսուցիչները, որոնք գովասանքի խոսքեր ասացին խաղի կազմակերպիչների հասցեին:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը շնորհավորեց գիտակներին` հաղթանակի համար, ողջունեց խաղին ներկա մյուս աշակերտներին, հարցրեց նրանց նախասիրությունների մասին: Որպես հիշատակ բոլոր մասնակիցները ստացան պատկերազարդ գրքեր:
Վերջում բոլոր ներկաները միասին երգեցին <<Տիեզերք>> երգը և բաժանվեցին կրկին հանդիպելու ակնկալիքով: