ԵՐԵՎԱՆԻ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 43 ԱՎԱԳ ԴՊ
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
      • Դպրոցի աշխատակազմը
        • Աշակերտական խորհուրդ
          • Դպրոցական խորհուրդ
          • Նորություններ
            • Ինտելեկտուալ խաղեր
            • Մանկավարժի անկյուն
              • Մանկավարժի ուղեցույց
                • Կրթական ռեսուրսներ
                • Ներառական կրթություն
                • Պատկերասրահ
                  • Տեսասրահ>
                    • Խաղ ուսուցիչների հետ տեսաֆիլմ
                    • Ֆոտոսրահ
                    • Էլեկտրոնային թերթ
                    • Էլեկտրոնային գրադարան
                    • Ոչ պաշտոնական էջ
                      • Ծնողական անկյուն
                        • Շրջանավարտներ
                        • Կապ
                        Picture

                                                           ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ
                                  
                            Այս տարի լրանում է հայ նշանավոր բանաստեղծ Գեղամ Սարյանի  ծննդյան 110-ամյակը:Այդ հոբելյանին էր նվիրված դպրոցում կազմակերպված ցերեկույթը,որին մասնակցում էին հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտները:
                            Զգացմունքների նրբությունը և ջերմությունը,ընդհանրացումների ազնվությունը,խոսքի կուլտուրան Գ.Սարյանին դարձրել են մեր ժողովրդի սիրելի բանաստեղծներից մեկը:Սարյանը ստեղծագործել է տարբեր թեմաներով:Աշակերտների արտասանությամբ հնչեցին նրա բնության,մայրական,ռազմի,հայրենասիրական և խոհական թեմաներով բանաստեղծությունները:Անուշը և Անին կատարեցին<<Մարտիկի երգը>>:Միջոցառումն ավարտվեց <<Կենաց երգով>>,որը հնչեց որպես մեր հողին,մեր երկրին և մեզ բոլորիս ուղղված սիրո արտահայտություն:
                           Միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչ ուսուցիչներին՝ Կ.Սիմոնյանին և Ք.Գալստյանին,դրվատանքի խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Ռ.Մուրադյանը:    
                        Picture

                                                        ՀԱՅՐԵՐ և ՈՐԴԻՆԵՐ 

                            Միջոցառումը նվիրված էր ընտանիքի հորը:Ընդգծված էր նրա կարևորությունը և անհրաժեշտությունը իր զավակի կյանքում,ինչպես նաև հայրերի անմիջական մասնակցությունը իրենց զավակների դպրօցական կյանքին,որը ըստ իս ավելի կնպաստի,ինչու ոչ նաև կօգնի երեխայի դպրցական կյանքի ճիշտ կայացմանը:
                            Դարերից եկաց սովորույթ է.<Հոր խոսքն է ավելի արժեքավոր,մոր սերը>,ուստի կարևորելով այս երկու բարձր արժեքները՝ փորձեցի  <Հայրեր և Որդիներ> միջոցառմամբ  սթափեցնել հայրերին:
                           Հաճախակի այցելելով դպրոց՝ էլ ավելի կամրապնդվի նրանց դերը իրենց դպրոցահասակ զավակների կյանքում,որը տարիներ հետո կդառնա նրանց համար ավելի քաղցր հիշողություն,քանի որ դպրոցական տարիները երեխայի ամենաքաղցր և ամենահոգ տարիներն են:

                                               ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ


                                                                                            [Նկարներ]

                        Create a free website with Weebly