ԽԱՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Վերջին տարիներին ինտելեկտուալ խաղերը սկսել են մեծ մասսայականություն վայելել:
Գր. Զոհրապի անվան հ. 43 հիմն. Դպրոցը նույնպես իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նմանատիպ խաղերին: Դպրոցը մասնակցել է <<Հայ ասպետ>> խաղին և գրավել է II տեղը, իսկ անցած ուսումնական տարում դպրոցի բոլոր զուգահեռ դասարանների միջև անցկացվեց առարկայական խաղ-մրցույթ, որը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների մոտ:
Հաշվի առնելով այս ամենը և հենվելով միջազգային <<Ինչ, որտեղ, երբ>> խաղի սկզբունքների վրա` դպրոցում ստեղծվեց <<Գիտակների ակումբ>>, որի առաջին խաղը տեղի ունեցավ հունվարի 26-ին ուսուցիչների մասնակցությամբ:
Գիտակների I թիմի անդամներն էին` պատմության մասնագետ Նարինե Գևորգյանը, ֆիզիկայի մասնագետ Աստղիկ Թաքուշյանը, Հայոց լեզվի և գրականության մասնագետ Լիլիթ Միրզաջանյանը, քիմիայի մասնագետ Նարինե Փանոսյանը, տարրական դասարանների դասվար Մարիամ Դարբինյանը և թիմի ավագ` մաթեմատիկայի մասնագետ Գայանե Ադամյանը:
Խաղն անցավ բավականին հետաքրքիր: Ուսուցիչները տալիս էին տրամաբանական պատասխաններ, ցուցաբերում իրենց իմացությունը տարբեր հարցերի վերաբերյալ: Հարցերն ու պատասխանները ընմիջվում էին երաժշտական գեղեցիկ տեսահոլովակներով:
Խաղն ավարտվեց 7:4 հաշվով` հօգուտ գիտակների:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը ողջունեց խաղի մասնակիցներին և հանդիսատես ուսուցիչներին: